ինտերնետ կապ ստեղծելու գաղափարը, ընդ որում ամենացածր սակագներով, որը կօգնի Լեռնային Ղարաբաղին լինել « Միշտ Հասանելի», հանդիսանում է Ղարաբաղ
Տելեկոմի գործունեության նախագծի
մի մասը, որը թույլ կտա բնակչության մեծամասնությանը օգտվել այս ծառայությունից: Սկսած 2002թ. հոկտեմբեր ամսից, KTSurf-ը տրամադրում է
Ինտերնետ կապի ծառայություններ:
KTSurf
-ն ապահովում է՝
ՀԱՍՏԱՏՈւՆ ԿԱՊ
KTSurf-ի հիմնական խնդիրը իր պոտենցիալ բաժանորդներին ինտերնետ
կապով ապահովումն է քաղաք Ստեփանակերտում, Շուշիի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու,
Հադրութի և մոտ ապագայում Քաշաթաղի շրջաններում:
KTSurf-ն առաջարկում է միացումների տարբերակներ, սկսած հաստատուն
հեռախոսային գծերով միացումից մինչև առանձնացված հեռախոսային գծերով և առանձնացված գծերով միացումները:
KTSurf-ի «բաժանորդ-մոդեմ» հարաբերակցությունը հավասարվում է 2-3
բաժանորդ մեկ մոդեմի հաշվով (2-3:1), այն երաշխավորությամբ, որ դայլափի օգտագործման ժամանակ
բաժանորդները կխուսափեն գծերի զբաղվածությունից: KTSurf-ի գլխավոր մուտքերը միշտ ստուգվում և արդիականացվում են,
որպեսզի բաժանորդները չհանդիպեն զբաղվածության պրոբլեմի կամ անկայուն կապի հետ:
KTSurf-ի մասնագետները ապահովում են համակարգչային ցանցի մշտական աշխատանքը.
անսպասելի անջատումների դեպքում օգտագործվում է պահեստային համակարգը:
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԱæԱԿՑՈւՄ
Եթե կապի հետ պրոբլեմներ կառաջանան, մեր մասնագիտացված անձնակազմը միշտ պատրաստ է Ձեզ օգնել:
KTSurf-ի բաժանորդային ծառայության վստահելի խումբը պատրաստ է նաև
սպասարկել Ձեզ գիշեր-ցերեկ, ներառյալ տոն և հանգստյան օրերը:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆ
KTSurf
-ի ցանցի կառավարման կենտրոնի խումբը երաշխավորում է առավելագույն
անվտանգություն և իր ցանցով անցնող տվյալների փոխանցման գաղտնիությունը: Բացի դրանից
KTSurf-ի փորձառու անձնակազմը կարող է առաջարկել
խորհրդատվական ծառայություն և ծրագրային ապահովում, որն անհրաժեշտ կլինի Ձեր անձնական կամ գործնական
կարիքների և նպատակների համար:
KTSurf-ը երաշխավորում է համակարգչային ցանցի ապահով աշխատանք՝
բացառելով ցանցի դիտավորյալ ծանրաբեռնում, խակերների ներխուժում: Ցանցի անվտանգ աշխատանք է
ապահովվում նաև տեխնիկական հետազոտումների ամբողջ ժամանակաընթացքում:
ՄԱՏՉԵԼԻ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ
KTSurf-ի բաժանորդը միշտ շահում է, քանի որ մենք առաջարկում ենք
Ձեզ բարձրորակ ծառայություններ հնարավորին ցածր սակագներով:
KTSurfի ծառայությունները մատուցվում են ոչ թե նյութական նկատառումներով,
այլ մեր բաժանորդների պահանջները բավարարելու նպատակով, որովհետև մենք միշտ հոգում ենք մեր
բաժանորդների մասին:
|