Ղարաբաղ Տելեկոմ > Մեր մասին > Գործարկում

Բարի գալուստ :: Մեր նախագահը :: Պատմություն :: Գործարկում :: Առաքելություն



Մամլո Ասուլիսի Ելույթ
Առաջին բջջային զանգը Ղարաբաղում
( 2002թ. փետրվարի 12 )

Մենք` Ղարաբաղ Տելեկոմի ներկայացուցիչներս, առաջին հերթին հիացմունքով ողջունում ենք քաջ, դիմացկուն և անկախ Ղարաբաղը ու նրա ժողովրդին՝ ղարաբաղցիներին, որոնց մենք գնահատում, հարգում և ընդունում ենք որպես հինավուրց մշակույթ, ավանդույթներ, սովորություններ ունեցող ժողովուրդ:

Եվ, այո, ճշմարիտ է այն, որ…Ղարաբաղի հավերժական լեռներում, հինավուրց և նորօրյա պատմության հազարավոր տարիների ընթացքում հայոց ժողովուրդը դիմադրել է թափառական ցեղերի և ազգերի դաժանություններին ու զավթումներին, պահպանելով իր մշակույթը, ազգային ինքնաճանաչումն ու գոյությունը:

Թույլ տվեք սրտագին ողջունել Լեռնային Ղարաբաղի նախագահ պրն Արկադի Ղուկասյանին , վարչապետ պրն Անուշավան Դանիելյանին, Ազգային Ժողովին, կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության նախագահ պրն Ռոբերտ Քոչարյանին, վարչապետ պրն Անդրանիկ Մարգարյանին, տրանսպորտի և կապի նախարար պրն Անդրանիկ Մանուկյանին ու կառավարության անդամներին, ի շնորհիվ որոնց կայացավ մեր այսօրվա հանդիպումը:.

Հարգելիներս, ձեզանից շատերը հետաքրքրվում են, թե ովքեր ենք մենք: Ես կասեմ հետևյալը.


Մենք լիբանանցիներ ենք, եկել ենք Լիբանանից, հայ ժողովրդի երկրորդ հայրենիքից: Մենք հեռահաղորդակցության բնագավառում ավելի քան յոթ տարվա փորձ ունենք ոչ միայն Լիբանանում, այլև այլ բազմաթիվ երկրներում: Մենք չենք եկել Ղարաբաղ հեռահաղորդակցություն սովորելու, այլ եկել ենք կիրառելու մեր մասնագիտական փորձը այդ բնագավառում: Մենք Ղարաբաղ ենք եկել հիմնադրելու մի առաջնակարգ հեռահաղորդակցության ընկերություն, որը ցանցի և մատուցվող ծառայությունների որակով կգերազանցի բազմաթիվ նույնատիպ ընկերությունների՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիա, որը սկզբից կօգտագործվի և կղեկավարվի հմուտ մասնագետների կողմից, իսկ հետագայում այդ ցանցի ղեկավարումը և ցանցից օգտվելը կուսուցանվեն նաև ղարաբաղցիները:

Ղարաբաղ Տելեկոմը ոչ միայն ներ է մուծում ժամանակակից սարքավորումներ բջջային ցանցի ստեղծման համար, այլև հաստատուն հեռախոսային ցանցի զարգացման, ինտերնետի և այլ ժամանակակից ծառայությունների մատուցման համար:

Ձեզանից շատերը, անշուշտ, հարցնում են, թե մենք դրանից ինչ շահ ունենք, Ղարաբաղը համարվում է մի վտանգավոր տարածք և միջազգայնորեն չճանաչված պետություն:


Կատարելով խոր ուսումնասիրություններ և ծանոթանալով Ղարաբաղի տնտեսությանը, կցանկանայի շեշտել, որ այս երկրում ներդրողների համար ստեղծված են բարենպաստ պայմաններ և հնարավորություններ. դրանցից կարելի է կարևորել հարկային մեղմ դաշտը, կայուն բանկային համակարգը, պետական գրանցման պարզ մեխանիզմը: Սա մի երկիր է, որտեղ կարող ես ապրել ապահով միջավայրում (չկան հանցագործներ, չկա մաֆիա) և որտեղ փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտը կարգավորող օրենքները, հատկապես վերջին երկու տարիներին, միշտ փոփոխվում են նոր ձեռնարկատիրական շուկայական մտածելակերպը ընդունելու համար, որը կանխատեսում է մի խոստումնալից և ապահով տնտեսություն ներդրողներին, որոնք միշտ ցանկանում են ներդնել Ղարաբաղում, մի շուկայում, որը ավելի գրավիչ է քան շատ ուրիշ ճանաչված երկրների շուկաներ: Ահա թե ինչու մենք այստեղ ենք:


Մենք գործ ենք ձեռնարկում նորմալ և ընդունելի եկամտի սահմաններում և ահա թե ինչու մենք կունենանք այդպիսի ցածր սակագներ:


Մենք եկել ենք այստեղ ոչ միայն ներդնելու, այլև աջակցելու ձեր երկրում ծավալվող զարգացմանը՝ կիսելով նախագահի ու վարչապետի մտահոգությունը և կամուրջ ստեղծելու Ղարաբաղի, Հայաստանի ու աշխարհի ցանկացած վայրում ապրող մարդկանց միջև՝ ղարաբաղցիներին դարձնելով ‹‹Միշտ Հասանելի››, որը Ղարաբաղ Տելեկոմը ընդունել է որպես նշանաբան:

Հիմնվելով ասածիս վրա, կցանկանայի նույնպես շեշտել, որ սփյուռքահայերը, հատկապես լիբանահայերը շատ են մտահոգվում Ղարաբաղի և Ղարաբաղին օժանդակելու մասին: Նրանք Ղարաբաղը նմանեցնում են Կովկասյան ամրոցի, որը միշտ կմնա ուժեղ և ավելի կամրանա: Կովկասյան այս ամրոցը նման է Լիբանանում գտնվող Անջարի ամրոցին, որը Լիբանանում, հատկապես Զահլեում ապրող հայերի գոյատևման խորհրդանիշն է: Ղարաբաղ Տելեկոմը մի միջոց է ձեզ օգնելու և ձեր երկրի տնտեսական աճին աջակցելու համար և միևնույն ժամանակ ձեր նախագահի և վարչապետի նպատակների իրականացման համար: Ղարաբաղ Տելեկոմը հնարավորություն է ընձեռնում նաև Ղարաբաղից հեռացած հայերին վերադառնալ հայրենիք, աշխատել և մասնակցել Արցախի տնտեսության զարգացմանը:

 

Ես կցանկանայի ավելացնել անձնական մի բան, իմանալով, որ այս գործը, որ մենք ցանկանում ենք իրագործել, բարենպաստ չէ Ղարաբաղի համար, ես ինքս հայ լինելով չէի լինի այստեղ այսօր Ղարաբաղ Տելեկոմի գլխավոր տնօրեն, և դա Ձեզ ապացուցելու համար, ես բերել եմ իմ կնոջը և դստրիկին իմ հետ ապրելու և մնալու Ղարաբաղում, որտեղ հետագայում ես իմ աղջկան դպրոց կուղարկեմ :

Հարգելիներս, այս օրը՝ երեքշաբթի, 2002 թվականի փետրվարի 12-ը Ղարաբաղի համար պատմական օր է, մենք կատարում ենք առաջին զանգը, միաժամանակ կատարելով առաջին քայլը Լիբանանի և Ղարաբաղի միջև համագործակցության ու օժանդակության գործընթացում, որը հավատացած ենք, կխթանի հանրապետության տնտեսության զարգացմանը, մասնավորապես՝ հեռահաղորդակցության բնագավառի արագ զարգացմանը:

Եկեք որպես ժողովուրդ, կառավարություն և Ղարաբաղ Տելեկոմ միացնենք մեր ձեռքերը և առաջ նայենք դեպի բարեկեցիկ ապագան, եկեք մասնակցենք թագավորների և լեգենդների երկրի, Անդրկովկասի կախարդական լեռների, ձեր հայրենի երկրի՝ Արցախի վերականգնմանն ու զարգացմանը:

Վերջապես, կցանկանայի կրկին շնորհակալություն հայտնել բոլոր կառավարական մարմիններին, ինչպես նաև մեր ներդրողին՝ պրն Պիեռ Ֆատուշին, Լիբանանում գտնվող մեր ղեկավարությանը և իմ գործընկերներին, որոնք միշտ օգնում Էին ինձ և որոնց մի մասը կատարեց իրենց գործը և տուն վերադարձավ, նրանց, ովքեր աջակցել և աջակցելու են մեզ ապագայում, թող ներեն ինձ նրանք, ում մոռացել եմ և չեմ նշել, ի շնորհիվ իրենց ջանքերի և աջակցության մենք բարեհաջող հաղթահարել ենք բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, որոնք կանգնեցվել էին մեր ճանապարհին նրանց կողմից, ովքեր չէին ուզում, որ Ղարաբաղը զարգանա և բարգավաճի: Վերը նշված անփոխարինելի աջակցության միջոցով մենք արագացրինք այս օրը իրականության վերածելու գործընթացը: