|
Բարի գալուստ մեր web-սայթը
|
|
Բարի գալուստ մեր web-սայթը և Ղարաբաղ Տելեկոմի աշխարհը:
Սկսած 2002 թվականի փետրվար ամսից, երբ Ղարաբաղ Տելեկոմը սկսեց իր գործունեությունը`
ընկերության բաժնետերերի խորհրդի նախագահ պարոն Պիեռ Ֆատուշի ղեկավարությամբ, Ընկերությունը պարտավորվել է իրականացնել բազմազան ծրագրեր՝ նպատակ ունենալով զարգացնել և ընդլայնել, ինչպես նաև արդիականացնել հեռահաղորդակցության համակարգը ԼՂ-ում՝ ապահովելով բարձր որակի սարքավորումներով, ստեղծել և զարգացնել բջջային (GSM) համակարգը ու ընդլայնել ինտերնետ ծառայությունը, մատուցել նոր ու ժամանակակից ծառայություններ:
Այսօր, աշխարհում, որտեղ կատարվում են տեխնոլոգիական նորանոր նվաճումներ, որոնք մեծ ներգործություն են ունենում մեր կյանքի վրա, Ղարաբաղ Տելեկոմը խոստանում է քայլել ժամանակի հետ համատեղ: Ղարաբաղ Տելեկոմը հպարտ է ծառայել Արցախի ժողովրդին և առաջարկում է ծառայությունների լայն ընտրանի (անշարժ կապ, շարժական (GSM) կապ, ինտերնետ ծառայություն և այլն):
Մեր կողմից կատարած աշխատանքների շնորհիվ գործում է ավտոմատ կապ մինչև շրջկենտրոններ, բջջային կապով ընդգրկված են մայրաքաղաքը (գրեթե 100%), շրջկենտրոններն ու գյուղերը (գրեթե 75%): Եվ այսուհետ մենք ևս ձգտում ենք կատարելության հասնել
|
Որպեսզի ունենանք լավագույնս անձնվեր, որակավորված անձնակազմ, մեր համակարգը ենթարկվում է և կշարունակվի ենթարկվել հիմնավոր բարեփոխման և վերակառուցման: Մենք գնահատում ենք մեր աշխատակազմը, որովհետև կարճ ժամանակահատվածում հասնելով բազմաթիվ և աներևակայելի նվաճումների, այն ցուցաբերեց մեծ եռանդ, նվիրվածություն և ոգևորություն:
Ղարաբաղ Տելեկոմի առաքելությունը և ջանքերը հետապնդում են մեկ նպատակ` լինել միջազգային չափանիշներին համապատասխանող առաջնակարգ ընկերություն՝ ապահովելով բարձրորակ ու բազմատեսակ ծառայություններ իր բաժանորդներին և օգնել Արցախի ժողովրդին լինել հասանելի ու ապահովել արցախցիների կապը արտաքին աշխարհի հետ. ահա թե ինչու մենք ընտրեցինք ‹‹Միշտ հասանելի›› նշանաբանը:
Մենք շնորհակալություն ենք հայտնում Ձեզ Ղարաբաղ Տելեկոմի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար և միշտ պատրաստ ենք մեծ ուրախությամբ լսել և ընդունել Ձեր առաջարկությունները:
Ռալֆ Եիրիկյան Գլխավոր տնօրեն
Առաջին էջ | Դարձ էջի սկիզբը
|  |